"Տոյոտա Երևան ՍՊԸ" ավտոմեքենաների ցուցասրահը իր հյուրընկալ դռները բացել է 2009 թվականի հունիսին: Այն հանդիսանում է աշխարհի խոշորագույն ավտոարտադրող` Toyota ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և զբաղվում է Toyota ու Lexus մակնիշների ավտոմեքենաների ներմուծմամբ և երաշխիքային (հետերաշխիքային) սպասարկմամբ` հանդիսանալով ավտոմոբիլային ոլորտում տարածաշրջանի խոշորագույն ընկերությունը: Toyota ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը համապատասխանում է մի շարք պահանջների, որոնք ներկայացվում են ընկերության աշխարհի բոլոր ներկայացուցչություններին: Դրանց հիմքում ընկած է երեք "S"-ի գաղափարը. առաջին "S"-ը սեփական ավտոսրահն է (Showroom), երկրորդ "S"-ը` ժամանակակից սպասարկման կայանի առկայությունը (Service Shop), իսկ երրորդ "S"-ը` ավտոպահեստամասերի պահեստի առկայությունը (Spare Parts Shop): Այսօր հայաստանյան ավտոմոբիլային շուկայում Toyota ընկերությունն առաջարկում է թվով 14 մոդել. 5 մարդատար` Yaris, Corolla, Avensis, Prius,Camry, 6 ամենագնաց` RAV4, Highlander, Land Cruiser Prado, Land Cruiser 200, Hilux և դասական Land Cruiser 70 շարքի մոդելները, 1 միկրոավտոբուս` Hiace, 1 ավտոբուս` Coaster և 1 սպորտային մոդել` GT86: |